Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով ավելի քան 337 միլիոն մարդ է վարակվել
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհումայս պահին կազմում է 337 միլիոն 864 հազար 173 մարդ: Տվյալները հրապարակել է Worldometer պորտալը:
Վիրուսի տարածումից մինչ այսօր մահացածների թիվը 5 միլիոն 565 հազար 197 է կազմել:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, երկրորդում Հնդկաստանն է, երրորդում՝ Բրազիլիան։