2237 դիտում
19:39 17-01-2022
Շվեդիայի կառավարական գործակալությունը հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել երկրում գործունեություն ծավալող ադրբեջանական երկու կազմակերպության
Հունվարի 17-ին շվեդական Blankspot պարբերականում հրապարակվել է շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի հոդվածը , որում նշված է, որ Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալությունը» հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել Շվեդիայում գործունեություն ծավալող «Ադրբեջանական կոնգրես» եւ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպություններին (Նշյալ երկու կազմակերպությունները տարիներ շարունակ դրամաշնորհներ են ստացել «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կողմից։ Միայն 2020-2021թթ. ընթացքում կազմակերպությունը ստացել է 709,580 շվեդական կրոն (շուրջ 70 հազար եվրո)։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, կայացված որոշման պատճառաբանության մեջ ասված է, որ այդ երկու կազմակերպությունները հարաբերություններ ունեն Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի հետ, որը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։
Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կատարած ուսումնասիրությունը բացահայտել է, որ «հավանական են որոշակի կապերի առկայություն «Ադրբեջանի ազգային միության» եւ թուրքական «Գորշ գայլերի» եւ/կամ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի միջեւ»։ Որոշման հիմք են հանդիսացել սոցիալական ցանցերում արված հրապարակումները եւ 2020թ. հոկտեմբերին Ստոկհոլմում ադրբեջանական համայնքի կազմակերպած ցույցերը, որոնք աջակցություն էին հայտնում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում։
Հրապարակվել է նաեւ «Ադրբեջանի ազգային միության» մեկնաբանությունը, որը հերքել է կապը «Գորշ գայլերի» հետ՝ նշելով, որ կազմակերպությունը երբեք որեւէ հարաբերություն չի ունեցել, այսպես կոչված, «Գորշ գայլերի» հետ։ Ավելին, կազմակերպությունը հայտնել է, որ իրենց անդամների շուրջ 60%-ը Ադրբեջանում համարվում են անցանկալի անձ, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունի Ադրբեջանի ներկայիս կառավարության հանդեպ։
Հոդվածում որոշակի մանրամասներ են ներկայացվել նաեւ Շվեդիայում «Գորշ գայլերի» գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, վարկած կա, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները ներգրավված են եղել 2017-ին Շվեդիայում քուրդ ցուցարարի գնդակահարության գործում։ Շվեդիայի «Կանաչների» կուսակցության անդամ, ծագումով թուրք Մեհմեթ Քափլանը, որը զբաղեցնում էր Շվեդիայի բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնը, ստիպված է եղել 2016-ին հրաժարվել իր պաշտոնից՝ Շվեդիայում «Գորշ գայլերի» ղեկավարների հետ ընթրիքի լուսանկարների հրապարակման պատճառով։ (Բարձրացված աղմուկից հետո նախարարը հանդես է եկել պարզաբանմամբ (https://www.mp.se/just-nu/miljopartiet-tar-alltid-fullt-avstand-fran-alla-typer-av-hogerextrema-organisationer-och )՝ նշելով, որ չի կարող վերահսկել, թե ովքեր են մասնակցում ընթրիքին, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Այդուամենայնիվ, պարոն Քափլանը ստիպված է եղել թողնել նախարարի պաշտոնը։ )
Շվեդիայում տեղի ունեցած տարբեր դեպքեր փաստում են, որ ծայրահեղ աջակողմյան, ահաբեկչական այդ կազմակերպության թիրախում են Շվեդիայում բնակվող քրդերը եւ քրդական կազմակերպությունները։ Հատկանշական է նաեւ, որ 2018թ․ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շվեդիայում բնակվող Թուրքիայի 841 քաղաքացի քվեարկել է Թուրքիայում գործող «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին, որը համարվում է «Գորշ գայլերի» անմիջական հովանավորը եւ այդ կառույցի քաղաքական թեւը։
Շվեդական կողմի կատարած ուսումնասիրության արդյունքում նշվել է, որ «Ադրբեջանի ազգային միություն» կազմակերպության գանձապահ Թեյմուր Էմինբեյլին թյուրքական աշխարհի վերամիավորման ջատագով համարվող «Ազգային շարժման միության» (Milli Herekatçılar Birliyi) հիմնադիր անդամ է։ Ավելին, կարծիք կա, որ Էմինբեյլին հանդիսանում է ադրբեջանական ընդդիմության անդամ, որը ստիպված լքել է Ադրբեջանը 1993թ․-ին եւ կապեր է ունեցել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։ Էմինբեյլիի ֆեյսբուքյան էջի հետնապատկերին պատկերված է երկու երեխա, որոնք կրում են Էլչիբեյի դիմանկարով շապիկներ։
Հոդվածում նշվել է նաեւ, որ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպությունը Ստոկհոլմում ցույցեր է կազմակերպել նաեւ 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել Շվեդիայի «Թուրքական ֆեդերացիա» կազմակերպության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին՝ հորդորելով. «Վե՛ր կացեք, թուրքեր։ Հայ շները պետք է զգուշանան։ Մա՛հ հայ շներին»։ Այս ելույթից հետո բողոք է ներկայացվել շվեդական ոստիկանություն, որից հետո Լեյլանին ստիպված է եղել թողնել պաշտոնը։ Այդ դեպքը տեղի է ունեցել շվեդ նախարար Քափլանի հետ ընթրիքի լուսանկարների հրապարակումից օրեր առաջ։ Ընթրիքի լուսանկարներում երեւում է, որ շվեդ նախարարի հետ միեւնույն սեղանի շուրջ եղել է նաեւ Լեյլանին։

Նմանատիպ նյութեր
1571 դիտում
18:39 23-09-2014
ՀՀ վարչապետն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
825 դիտում
14:14 15-12-2014
Վարչապետն ընդունել է ասիական շուկայում գործունեություն ծավալող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներին
1658 դիտում
19:33 02-02-2015
Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
Այս բաժնից
1210 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1015 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1051 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ