slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբեն Ռուբինյանին՝ իբրև բանագնաց, պետության անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ-ում այդ հարցը քննարկվե՞լ է․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբեն Ռուբինյանին՝ իբրև բանագնաց, պետության անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ-ում այդ հարցը քննարկվե՞լ է․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1767 դիտում article-date 11:30 17-01-2022

Tert.am-ը գրում է. Հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն՝ աշխատանքային այցով հունվարի 13-15-ը Մոսկվա է գործուղվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի բանագնաց Քըլչի հետ։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա հարցրեց․

«Ռուբինյանը Ազգային Ժողովի՞ կողմից է բանակցություններ վարել Քըլչի հետ, կամ ի՞նչ այլ նպատակով է մեկնել Մոսկվա իբրև ԱԺ փոխնախագահ՝ ԱԺ բյուջեի հաշվին»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանեց՝ պետության կողմից բանագնաց է ներկայացված, ըստ այդմ՝ բանագնացի գործուղման ծախսերը պետությունն է հոգում։

Մանուկյանն արձագանքեց՝ փորձել է գտնել՝ ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել բանագնաց․ «Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբեն Ռուբինյանին՝ իբրև բանագնաց, պետության անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ-ում այդ հարցը քննարկվե՞լ է։ Արտգործնախարարի մամուլի քարտուղարի՝ մամուլին տված կարճ պատասխանի հիման վրա է հանրությունը մինչև հիմա տեղեկանում, որ Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է»,-ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր