211652_close_icon
views-count1752 դիտում article-date 21:45 13-01-2022

Կրիշտիանու Ռոնալդու. Չեմ ցանկանում ԱՊԼ-ում զբաղեցնել 5-7-րդ տեղերը

 «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է թիմի 7-րդ տեղը Անգլիայի առաջնությունում:
 
«Հնարավոր չէ թոփ-քառյակում տեղ գրավել՝ չփոխելով մենթալիտետը, ինչն ամենակարևորն է: Մեր մենթալիտետը պետք համապատասխանի առնվազն թոփ-3-ին, մնացածին համաձայն չեմ:
 
Կարծում եմ, լավ բան կառուցելու համար երբեմն պետք է ինչ-որ բան քանդել: Իսկ ինչո՞ւ ոչ. նոր տարի, նոր կյանք: Հուսով եմ, որ «ՄՅՈւ»-ն կկարողանա երկրպագուների պատկերացրած մակարդակին: Նրանք արժանի են դրան:
 
Հիմա մենք ունակ ենք դրան: Ես գիտեմ, ինչպես դա կարող է լինել, բայց եթե ասեմ, դա իմ կողմից կոռեկտ չի լինի: Կարող եմ միայն ասել, որ մենք ի վիճակի ենք ավելի լավ խաղալ, մենք՝ բոլորս: Մենք պետք է փոխենք մեր ներկայիս իրավիճակը:
 
Ես չեմ ցանկանում զբաղեցնել 5-րդ, 6-րդ, 7-րդ տեղերը: Մենք այստեղ նրա համար ենք, որպեսզի փորձենք հաղթել, մրցակցել: Կարծում եմ, մենք մրցակցություն ստեղծում ենք, բայց մենք դեռ չենք հասել մեր լավագույն մակարդակին:
 
Մենք դեռ պետք է շատ բաներում լավացնենք մեր հատկանիշները, և կարծում եմ, որ եթե մենք փոխենք մեր մենթալիտետը, ապա կկարողանանք մեծ հաջողությունների հասնել», ասել է պորտուգալացին:
 
 

Նմանատիպ նյութեր