211652_close_icon
views-count78676 դիտում article-date 12:06 13-01-2022

Բարձիթողի իրավիճակ Արմավիրի մարզից Շիրակի մարզ տանող ճանապարհին. մոտ 13 գյուղերի ճանապարհներին մերկասառույց է. վարորդները «քաղցր» խոսքեր են ուղղում ճանշինականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում տեղացած  առատ ձյունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:

Եթե երևան-Գյումրի ավտոճանապարհը ճանշինականների շնորհիվ երթևեկելի է  դարձել, ովքեր կատարել են ձնամաքրման  ու աղ ու ավազով ճանապարհը մշակելու աշխատանքներ, ապա Արմավիրի մարզից Շիրակի մարզ ընկած ճանապարհահատվածի վիճակը կարելի է  ասել «աջափսանդալային» է:

Արմավիրի մարզից  Շիրակի մարզի տանող  Թլիկ, Անի կայարան, Բագրավան, Ջրարփի, Ղարիբջանյան, Անի Պեմզա,  Իսահակյան, Գետափ,  Աղին, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Գուսանագյուղ  ճանապարհները  ամբողջովին պատված են մերկասառույցով, ինչը վարորդների համար դժվարանցանելի է դարձրել երթևեկությունը:

Ճանապարհները սպասարկող ճանշինականները  ասես արջաքուն մտած լինեն, ոչ մի աշխատանք չեն կատարել, իսկ վարորդներն էլ  «ամենաքաղցր»  խոսքերն էին ուղղում նրանց:

Լուսանկարաները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր