211652_close_icon

Ինչի՞ց են նեղվել իշխանամերձ շրջանակների որոշ ներկայացուցիչներ․ «Փաստ»

views-count2247 դիտում article-date 09:52 13-01-2022
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, դարձել են նաև ներհայաստանյան քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Բնականաբար, հնչում են ամենատարբեր գնահատականներ՝ հատկապես կապված ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու և այդ հարցում Հայաստանի ղեկավարության որոշումների և քայլերի հետ:

Սակայն այստեղ ոչ պակաս էական է իշխանական և մերձիշխանական ուժերի ներկայացուցիչների պահվածքը: Նախ՝ պետք է արձանագրել, որ նշյալ իրադարձություններին բավական ակտիվ ու զգայուն արձագանք տվեցին հատկապես, այսպես կոչված, «արևմտյան» ՀԿ-ներն ու քաղաքական դաշտի արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք գրեթե բոլորն էլ անթաքույց «նիկոլամերձ» են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր