ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները:
«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,- ասաց վարչապետը:
Նա կոչ արեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին հաստատել, որ նման հանձնարարական են ստացել:
«Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,- ասաց Մարտիրոսյանը: