211652_close_icon
views-count2258 դիտում article-date 20:48 11-01-2022

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները հունվարի 10-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Հավաքը կտևի մինչև հունվարի 22-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Շուրջ 70 ըմբիշներ նախապատրաստվում են Բուլղարիայի և Իրանի (հունահռոմեական ոճ) և Իտալիայի ու Ռուսաստանի (ազատ ոճ) ստուգատեսներին: Ի դեպ, ազատ ոճայինները, նախնական պայմանավորվածությամբ, Ռուսաստանում համատեղ հավաք կանցկացնեն տեղի գլխավոր թիմի հետ:

Միջոցառումները նախատեսված են փետրվարին: Նպատակը Եվրոպայի մինչև 23 տարեկանների և մեծահասակների առաջնություններում հաջողության հասնելն է: Ահա թե ինչու ծաղկաձորյան հավաքի մասնակիցների քանակը յուրաքանչյուր մարզաձևում հասնում է 35 –ի:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Հունգարիայում փետրվարի վերջերին, իսկ ազատ ոճինը ՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը: Մարտի 7-14-ը Բուլղարիայում տեղի կունենա մինչև 23 տարեկան ազատ և հունահռոմեական ոճի ըմշամարտի աշխարհամասային ստուգատեսը:

Նմանատիպ նյութեր