Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ կներգրավվեն սեպտեմբերի 12-ին
Ուզում ենք հավատալ , որ Հայաստանի ըմբշամարտի պատվիրակությունը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում անմասն չի մնա խաղարկված պարգևներից: Ճիշտ է , մեր ազատ ոճայինները հուսախաբ արեցին իրենց թույլ մրցելույթներով: Կարծում ենք , որ հունահռոմեական ոճի հայ վարպետները կարդարացնեն սպասելիքները: Այս մասին վկայում է մեր հավաքականի կազմը, որը համալրված է հիրավի լավ ըմբիշներով :
Ներկայացնենք թիմի կազմը . Ռոման Ամոյան / 59 կգ / , Միհրան Հարությունյան / 66 կգ / , Վարշամ Բորանյան / 71 կգ / , Արսեն Ջուլֆալակյան / 75 կգ / , Հրաչ Հովհաննիսյան / 80 կգ / , Արթուր Շահինյան / 85 կգ / , Արթուր Ալեքսանյան / 96 կգ / և Վաչիկ Եղիազարյան / 130 կգ / :
Նշած մարզիկներից թերևս 71 կգ և 80 կգ քաշայինները լուրջ նվաճումների չեն հասել մեծ մրցասպարեզներում: Հավատանք , որ տաշքենդյան ստուգատեսում նրանք , ինչպես ասում են , «ամուր ընկույզ» կդառնան մրցակիցների համար:
Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ կմտնեն վաղը:
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին