211652_close_icon
views-count1404 դիտում article-date 17:59 09-01-2022

«Միլանը» հաղթեց «Վենեցիային» 3։0 հաշվով

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Վենեցիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։ 2 գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

21 խաղից հետո «Միլանը» 48 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերից», որը 2 խաղ քիչ է անցկացրել։ «Վենեցիան» (20 խաղ) 16-րդն է՝ 17 միավոր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր