211652_close_icon
views-count1352 դիտում article-date 18:08 09-01-2022

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը։ Այս մասին հայտնում է tass.ru-ն:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանում և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը։

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, զոհվել է 164 մարդ։

Նմանատիպ նյութեր