211652_close_icon
views-count57574 դիտում article-date 16:30 09-01-2022

Ավտովթարների հետևանքով մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաների բուրգ է ստեղծվել Արմավիրի մարզում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է Արմավիրի մարզի, ժողովրդին հայտնի՝ «4-րդ սովխոզում» կամ Հացիկ գյուղում գործում է սև և գունավոր մետաղների ընդունման կետ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսների ընթացքում հանրապետության տարբեր մարզերից նշված վայր են բերվել տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ Ավտմեքենաների մեծ մասը ջարդոնի են վերածվել ավտովթարների հետևանքով։ 

Ընդունման կետի աշխատակիցներն անգամ ավտոմեքենաները նշված վայր են տեղափոխում անվճար։ Ու հիմա տեղափոխված այդ ավտոմեքենաներից ստեղծվել է մի իսկական սարե բուրգ։ 

Նշված ավտոմեքենաները հետագայում հատուկ սարքավորման միջոցով մասնատվելու են և օգտագործվելու այլ տեղ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր