Պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը. Արթուր Ղազինյան
Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշումն իմ կողմից սխալ համարելը պայմանավորված է Ղազախտանի իշխանության կողմից Հայաստանի և Արցախի դեմ տարիներ շարունակ իրակացվող քաղաքականությամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Հատկապես Արցախի դեմ Ադրբեջանական վերջին արյունալի ագրեսիայի ընթացքում Ղազախստանի որդեգրած դիրքորոշումը ոչ մի պարագայում չէր տեղավորվում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում գործընկերային տրամաբանության մեջ:
Նույնիսկ այս երկրի վարքագիծը կարելի էր բնորոշել ոչ բարեկամական ու խիստ մտահոգիչ, ինչը զգալի վնաս է հացրել ՀԱՊԿ- և ԵԱՏՄ-ի միջազգային վարկանիշին ու հեղինակությանը:
Սա Հայի և Հայկական պետականության արժանապատվության հարց էր, պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը ու ՈՉ ՄԻ գերակա շահ չպետք է ստիպեր Հայաստանին անցնել սեփական արժանապատվության վրայով:
Հ.Գ. ՀԱՊԿ-ի հետ կապված Հայ հասարական-քաղաքական շրջանակներում առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք պահանջում են հնարավորինս արագ հստակեցում:
Հ.Հ.Գ. Մեր տղերքին մաղթում եմ անփորձանք, Հային բնորոշ պատվով ու արժանապատվությամբ ծառայություն և շուտափույթ վերադարձ»: