Ոչ մի փաստաթուղթ, հայտարարություն, խաղաղության համաձայնագիր, թշնամու խոստում և երդում իրական խաղաղության երաշխիք չեն կարող լինել, պետք է պատրաստվել պատերազմի․ Արթուր Ղազինյան
Պետք է պատրաստվել պատերազմի, նույնսիկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Բոլոր նորմալ պետությունները, ապրելով խաղաղ պայմաններում, ամեն օր պատրաստվում են պատերազմի, քանզի քաջ գիտակցում են, որ պատերազմն անխուսափելի է, եթե դրան պատրաստ չես:
Ոչ մի փաստաթուղթ, հայտարարություն, խաղաղության համաձայնագիր, թշնամու խոստում և երդում իրական խաղաղության երաշխիք չեն կարող լինել:
Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է, պետությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ու ուժն է, որ ստիպում է հակառակորդին հրաժարվել պատերազմի գաղափարից:
Խաղաղության պետք է ձգտել, կարելի է խոսել խաղաղության մասին, բայց երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի:
Հ.Գ. Պատերազմը միայն զենքն ու զինվորը չեն, ժամանակակից պատերազմները մղվում են բոլոր դաշտերում. տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական, ժողովրդագրական, մշակութային ու ինքնության . . ․»,- գրել է նա։