211652_close_icon
views-count37540 դիտում article-date 12:19 04-01-2022

Երևանում 24-ամյա վարորդը Mazda CX-9-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Անրիկյանը իր վարած Mazda CX-9 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ՝ 23-ամյա Ն. Թաշճյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Առաքելյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր