211652_close_icon
views-count4360 դիտում article-date 21:57 02-01-2022

«Գազպրոմը» 2021-ի արդյունքներով սպասում է իր պատմության մեջ առավելագույն ֆինանսական արդյունքներ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2021թ-ի արդյունքներով սպասում է իր պատմության մեջ առավելագույն ֆինանսական արդյունքներն ու բացարձակ ռեկորդային դիվիդենտներ:

Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այս մասին ասել է հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«2021-ի արդյունքներով մենք սպասում ենք «Գազպրոմի» ամբողջ պատմության ընթացքում առավելագույն ֆինանսական արդյունքը: Իսկ դա նշանակում է, որ դիվիդենտները ևս բացարձակ ռեկորդային են լինելու ինչպես «Գազպրոմի», այնպես էլ բոլոր ռուսական հանրային ընկերությունների համար»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր