67476 դիտում
19:26 30-12-2021
Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Արցախյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 56-ամյա Խ. Մխիթարյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Իջևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանության Իջևանի բաժին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետը։
Տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության Իջևանի ծառայողները։
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի կայազորի քննչական վարչության քննիչները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ։
Ոստիկանությունն ու կայազորի քննչական վարչությունը պարզում են վարորդի ամբղջական տվյալները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց