37333 դիտում
20:27 21-08-2021
Ոստիկանության փոխգնդապետը Սևանում Kia Forte-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 12:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Աշոտ Մալխասյանը՝ իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 67.7 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Լուսինե Սահակյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Սևան» բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մալխասյանը աշխատում է ոստիկյանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+