95508 դիտում
11:29 30-12-2021
Առեղծվածային դեպք՝ Երևանում. բնակարանում բժիշկներն ու պարեկները հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում, նրա ընկերոջ ասելով՝ նա թմրանյութ է օգտագործել, բնակարանում էլ հայտնաբերվել է թմրամիջոց ու արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից, ով հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։
Բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 24-ամյա Լիլիթ Մ-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։
Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Բ-ն, ում վրա հայտնաբերվել է արնանման հետքեր։
Բժիշկները նրան նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Ոստիկանները տանը հայտնաբերել են թմրամիջոց և, ըստ տեղեկությունների, Լիլիթ Մ-ն ու Սարգիս Բ-ն օգտագործել են և դրանից հետո Լիլիթ Մ-ի մոտ առաջացել են ցնցումներ, որի ժամանակ էլ, ըստ Սարգիս Բ-ի պատմածի, հավանաբար, նա ձեռքով հարվածել է պատշգամբի ապակուն, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Կոստանդյանի գլխավորությամբ բնակարանում հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգվածներ, իսկ Սարգիս Բ-ն հայտնել է, որ այդ ամենը հանդիսանում է թմրամիջոց։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Սարգիս Բ-ին թմրամիջոցն ուղարկել է համացանցում «Իքս» մականունով գրանցված օգտատերը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
17956 դիտում
11:57 29-11-2019
Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. բնակարանում անգիտակից վիճակում հայտնաբերվել են մայր ու որդի
Այս բաժնից
48378 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը