17998 դիտում
11:57 29-11-2019
Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. բնակարանում անգիտակից վիճակում հայտնաբերվել են մայր ու որդի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով: Ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանից, ով հայտնել է, որ Մուշ-2 թաղամասի 30 շենքի 32-րդ բնակարանի բնակիչները 5 օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից ժամանած փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի հատակին հայտնաբերել են նշված տան բնակիչներ 82-ամյա Մանյա Մ.-ի և նրա որդուն՝ 49-ամյա Անդրանիկ Ք.-ին:
Վերջիններս օպերատիվորեն նշված հասցե ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մանյա Մ.-ի մոտ բժիշկները ախտորոշել են «աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածք» և, ըստ բժիշկների հայտարարության, նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անդրանիկ Ք.-ն հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)