211652_close_icon
views-count2594 դիտում article-date 18:44 21-12-2021

Հայտնի են 2021 թվականի՝ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել՝

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Դանիելյան Էլինա –շախմատ

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

Մինասյան Գոռ – ծանրամարտ

Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

Մարզիկները դասավորված են այբբենական կարգով: Տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ: Կպարգևատրվեն նաև նրանց մարզիչներն ու բժիշկները:

2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում էլ SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի  Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։

Նմանատիպ նյութեր