211652_close_icon
views-count2293 դիտում article-date 14:24 19-12-2021

Լույս աշխարհ է եկել Արցախյան վերջին պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը

Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում դեկտեմբերի 14-ին լույս աշխարհ է եկել Արցախյան վերջին պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը:

«Բուժհաստատության տնօրինությունը և ամբողջ անձնակազմը շնորհավորում են ծննդյան կապակցությամբ` ցանկանալով անամպ երկինք, առողջություն և անսահման ժպիտ»,- գրված է բուժհաստատության ֆեյսբուքյան էջում։

 Գրառմանը կից հրապարակել են նաեւ նորածնի եւ մոր լուսանկարը:

Հենրիկ Ասատուրյանը  ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիում։

Հենրիկ Ասատուրյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին ԱԹՍ–ի հարվածից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր