Ծառուկյանի թիկնազորի նախկին պետն Աբովյանի քաղաքապետ ընտրվեց. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10995 դիտում
20:58 17-12-2021
Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ եւ ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը, հայտնում է Aravot.am-ը։
Նիստում համայնքապետի թեկնածուներ էին առաջադրվել ՔՊ-ից Պավել Ցուգունյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Էդուարդ Բաբայանը։
Էդուարդ Բաբայանի օգտին քվեարկեց ավագանիում ՀՅԴ-ի միակ անդամ Արման Մեղրյանը։ Պավել Ցուգունյանը ստացավ ավագանիներից 12-ի քվեն, Էդուարդ Բաբայանը՝ 14: