Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել 20 միլիոն դրամով. News.am
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է 20 միլիոն դրամ գրավով: Նա ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան խափանման միջոցը փոխելու հետ կապված եւ առաջարկել են 50 միլիոն դրամ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը՝ սահմանելով 20 միլիոն դրամի գրավ:
Մանրամասներն՝[url=https://news.am/arm/news/467205.html] այստեղ[/url]