211652_close_icon
views-count1368 դիտում article-date 09:15 16-12-2021

Արևմտյան «գծի» ներկայացուցիչները նոր թեմաներով ակտիվացել են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական սեկտորի ներկայացուցիչները, առավել ևս քաղաքական դաշտում ներգրավվածները, բացի իրենց ստանդարտ «գծից» ու մասնավորաբար հակառուսականության արշավից, այս օրերին նոր «ծրագիր» են կյանքի կոչում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանք խնդիր ունեն բավական ակտիվ ներքաղաքական գործունեություն ծավալել՝ ըստ իշխանությունների քաղաքական կուրսի, և համապատասխան թեզեր գեներացնել։

Թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին բավականին ներկայացուցչական մի հավաք է կայացել, որի հիմնական թեմաներից են եղել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված քարոզչական անհրաժեշտ աշխատանքների իրականացումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր