211652_close_icon
views-count37352 դիտում article-date 20:43 12-12-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՎԱԶ-21014-ն ու УАЗ-ը. վերջինս կողաշրջվել է, 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ճամբարակի հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 19:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքից դեպի Գոշավանք տանող ճանապարհահատվածի՝ Ներքին Ճամբարակի հատվածում, բախվել են УАЗ և ՎԱԶ-21014 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 3 հոգու, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ են գործել Ճամբարակի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր