211652_close_icon
views-count46982 դիտում article-date 14:50 12-12-2021

Հայաստանի քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածքով ոստիկանության ծառայողի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր  վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղալալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և Մալաթիայի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն  ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են  40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի,  վաշտի հրամանատար  Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Դեպքի  վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր