211652_close_icon
views-count1517 դիտում article-date 22:11 10-12-2021

ՊԵԿ նախագահը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ. քննարկվել են համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ընդգծվել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները: 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն:

Կոմիտեի ղեկավարը կարևորել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հետագա համագործակցությունն ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում։ Առաջիկայում ՊԵԿ-ը ԶՖԳ-ին կներկայացնի այն ուղղությունները, որոնց շրջանակում կցանկանա շարունակել համագործակցությունը։  

Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն հայտնել ներկա ծրագրի ընթացիկ աշխատանքներից: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր