211652_close_icon
views-count1542 դիտում article-date 16:32 07-12-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ: Արամ Սահարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրականացվող ծրագրերի և աշխատանքների մասին:

Անդրադառնալով Սինգապուր աշխատանքային այցի ընթացքում Սինգապուրի ազգային համալսարան, ինչպես նաև համալսարանի՝ քվանտային տեխնոլոգիաների կենտրոն և ֆիզիկոս, նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի լաբորատորիա այցելություններին և համալսարանի ու կենտրոնների ղեկավարության հետ հանդիպումներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համագործակցության վերաբերյալ:

Կարևորելով աշխարհի առաջատար գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոններում երիտասարդ հայ մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՊՀ-ի և Սինգապուրի ազգային համալսարանի միջև արդյունավետ փոխգործակցություն կձևավորվի: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր