1886 դիտում
14:21 08-07-2016
Վերահաստատվել է ՀՀ դատախազների` ՌԴ դատախազության ակադեմիայում վերապատրաստվելու պայմանավորվածությունը
ՀՀ դատախազության պատվիրակությունը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է ՌԴ դատախազության ակադեմիա:
ՌԴ դատախազության ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիայի և ՀՀ դատախազության միջև իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր, հստակեցվել են համագործակցության ուղղություններն ու ձևաչափը: Վերահաստատվել է ՀՀ դատախազների` ՌԴ դատախազության ակադեմիայում վերապատրաստվելու պայմանավորվածությունը:
Երկուստեք ընդգծվել է ինչպես փորձի փոխանակման անհրաժեշտությամբ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ մասնագիտական նյութերի, ուսումնասիրությունների, զեկույցների փոխանակման կարևորությունը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները և համատեղ աշխատանքները կամրապնդեն փոխըմբռնումը և կնպաստեն առավել արդյունավետ համագործակցության զարգացմանը:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Նմանատիպ նյութեր
2696 դիտում
20:40 15-03-2018
40 ներգաղթյալ երիտասարդներ վերապատրաստվելու հնարավորություն կունենան. նոր ծրագիր ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
550 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
574 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2464 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը