Դեկտեմբերի 4-ին վերադարձված 10 գերիներից Տիգրանի գործով ՄԻԵԴ էր դիմել ՀՔԱՎ-ը
2021 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստան են վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ գերիներ։
Նրանց շարքում էր նաև Տիգրան Հակոբյանը, որի գերեվարվելու լուրը իմանալուց հետո նրա ընտանիքը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։
ՀՔԱՎ-ն անմիջապես հրատապ գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմքում դնելով համացանցում շրջանառվող տեսանյութը, որում երևում էր Տիգրանը։
ՀՔԱՎ-ի գանգատի հիման վրա ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կիրառելու որոշում է կայացրել և ժամկետ սահմանել դեկտեմբերի 1-ը։ Ադրբեջանը 6 օր ժամանակ է խնդրել և արդեն դեկտեմբերի 4-ին 10 գերիների շարքում վերադարձրել նաև Տիգրան Հակոբյանին։
ՀՔԱՎ իրավաբանները հրատապ միջոց կիրառելու դիմումներ ու գանգատներ Եվրոպական դատարան ներկայացրել են 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված այլ անձանց գործերով ևս։
https://hcav.am/t-hakobyan-echr/