1111 դիտում
16:24 08-05-2020
Անդառնալի վնասի վտանգը շարունակում է մնալ չափազանց մեծ ու իրական. ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող զինծառայող Արա Ղազարյանի գործով
2019 թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ավելին՝ ունենալով Ադրբեջանում հայերի հանդեպ վատ վերաբերմունքի դառը փորձը, նա ուղղակի սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության անցկացումն ու ազատ արձակումը:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին անգամ Արա Ղազարյանին Հայաստանի տարածքում տեսել են 2019 թ. օգոստոսի 12-ին: Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, ուր սահմանագիծը շատ անորոշ է, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից:
Առկա տեղեկությունների համաձայն` 2019 թ. օգոստոսի 12-ին՝ ձերբակալվելուց ի վեր, Արա Ղազարյանը Ադրբեջանի իշխանությունների հրամանով կամ գաղտնի համաձայնությամբ Ադրբեջանի տարածքում պահվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության: Այդ օրվանից նա ընտանիքի հետը կապը պահում է միայն Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակներով: Նրա գտնվելու վայրի և կալանքի պայմանների մասին ստույգ տեղեկություններ չկան:
Ադրբեջանական գերության մեջ ուղղակի սպառնալիքի տակ հայտնված որդու անվտանգությամբ մտահոգ Կարինե Մնացականյանը 2020 թ. փետրվարի 17-ին դիմել է ՀՔԱՎ գրասենյակ: Գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատավարական կանոնակարգի թիվ 39 կանոնով (հրատապ) նախատեսված ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3894 դիտում
09:14 13-02-2016
Ինչո՞ւ են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները շարունակում մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»
3719 դիտում
19:58 06-12-2021
Դեկտեմբերի 4-ին վերադարձված 10 գերիներից Տիգրանի գործով ՄԻԵԴ էր դիմել ՀՔԱՎ-ը
Այս բաժնից
799 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
2140 դիտում
23:28 14-01-2025
Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ
736 դիտում
23:18 14-01-2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան