211652_close_icon
views-count69038 դիտում article-date 14:58 06-12-2021

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Man բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Տավուշի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս  անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի  բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական  կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2 –րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկություը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր