35924 դիտում
22:35 02-12-2021
Ավտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ջանիբեկ Ա-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջանիբեկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թ. Բաղդասարյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+