18729 դիտում
10:07 30-11-2021
Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 2121-ը. վերջինս հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Սադունց գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 51-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած Ford Transit մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 58-ամյա Պետրոս Պետրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Լ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+