30380 դիտում
22:36 29-11-2021
Ավտովթար Երևանում. բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Նորագավիթ 1 –ին փողոցում բախվել են Isuzu մակնիշի ավտոբուսն ու Mitsubishi մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկներ Գոռ Բաբայանն ու Արթուր Մանուկյանը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Isuzu-ն սպասարկում է թիվ 55 երթուղին՝ Խարբերդի հողամասերից Գարեգին Նժդեհի հրապարակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+