211652_close_icon
views-count3726 դիտում article-date 12:34 26-11-2021

Այս պահին Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ կոչվող ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
 

Նմանատիպ նյութեր