Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց կենսաթոշակները բարձրացնելու ընդդիմադիրների նախաձեռնությանը
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Օրինագծով պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել՝ սպառողական զամբյուղի արժեքի 70 %-ից՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 80 %-ից՝ 2023 թվականի հունվարի 1-ից, 85 %-ից՝ 2024 թվականի հունվարի 1-ից, 90 %-ից՝ 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ սպառողական զամբյուղի արժեքից:
«Կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման խնդրի լուծումը հարկ է դիտարկել անհրաժեշտ ֆինանսական մեծ ռեսուրսներով ապահովվածության խնդրի լուծման համատեքստում։ Հակառակ դեպքում, կենսաթոշակների և նպաստների ավելացման չափերն ըստ տարիների օրենքով ամրագրելիս կարող է առաջանալ իրավիճակ, երբ օրենքի պահանջը օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել պետության սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորությունների պատճառով»,- ասվում է գործադիրի բացասական եզրակացության մեջ և առաջարկվում նախագծերով լրացվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ: