211652_close_icon
views-count34136 դիտում article-date 18:14 21-11-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Նորագավիթ համայնքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվը Mazda-6-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 14:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ իր վարած Mazda-6 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ Ադամյանը, նրա ուղևորներ, 29-ամյա Ավետիս Ներսիսյանը տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, իսկ մյուս ուղևորներ, 53-ամյա Ջուլետա Հակոբյանն ու 90-ամյա Ավագ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
 
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Վրեժ Սաֆարյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ռ. Ադամյանը Երևան քաղաքի Նորագավիթ համայնքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվն է:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր