Գյուղերում երկրապահին, կամավորական ջոկատներին խնդիր ենք տվել՝ պատրաստ սպասել. Սյունիքի մարզպետ․ Aysor.am
Այս պահին համար մեկի տակ սպասում ենք. ում պետք է՝ խնդիր ենք տվել, պատրաստ սպասում են։ Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
«Մենք գյուղերում երկրապահին խնդիր ենք տվել, որ պատրաստ սպասի»,- նշել է նա:
Հարցին՝ այսինքն՝ այս պահին Սյունիքի մարզի գյուղերում կամավորական ջոկատնե՞ր են կազմվում, մարզպետը պատասխանեց՝ իհարկե։
«Սյունիքում այս պահին նորմալ է, մենք խնդիր ենք տվել երկրապահներին, կամավորական ջոկատներին, որ պատրաստ լինեն։ Մեր հատվածը նորմալ է, չեմ իմանում՝ ձախ թևում ինչ կա։ Գորիսի հատվածում նորմալ է։ Առաջինում նորմալ է, դա 2-րդ կորպուսի հատվածն է։ Հյուսիսային մասն է, լարվածությունն այդտեղ է», - ասաց Մելիքսեթ Պողոսյանը՝ հավելելով, որ կոնրկետ տեղանուններ և հատվածներ չի կարող նշել, ճշտումներ պետք է կատարել ՊՆ-ից։
Հաջորդ հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Իշխանասարի հատվածից, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց՝ կապ չկա, չեն կարողանում որևէ բան ճշտել»։