1185 դիտում
17:39 08-11-2021
Իսկ դուք ունեի՞ք ձեր սեփական տեսլականը երեկվա «թալանված» բանակը «վերականգնելու». Հասրաթյանը՝ Փաշինյանին
Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին:
Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «...Ես ակնկալում եմ, որ ոչ միայն պետք է բուն պատերազմի դրվագները քննվեն, պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը... 2018 թվականից հետո չի եղել մի դեպք, որ բանակն ասի` մեզ էս ինչ բանը պետք է, մենք ասենք` գիտեք ինչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք...»,- սա երեկ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը...
Եթե ես լինեի զրուցավարի աթոռին նստածը, ի պատասխան այս անհիմն «արդարացման» փորձի, կհարցնեի՝
-Իսկ դուք, որպես պատերազմի դեպքում երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը ստանձնող թիվ մեկ պաշտոնյա, ունեի՞ք ձեր սեփական պատկերացումները կամ տեսլականը երեկվա «թալանված» բանակը «վերականգնելու» և այն ավելի մարտունակ դարձնելու ուղղությամբ և, եթե այո, ապա բացի «փող տալուց», ինչպիսի մարտավարական ու ռազմավարական նշանակության հրամաններ ու հրահանգներ եք տվել ձեր իսկ միանձնյա որոշմամբ պաշտոնների նշանակված և ձեր ուղղակի ենթակայության տակ գտնված պաշտպանական գերատեսչության պատասխանատուներին... Դրանցից մեկին գոնե ես տեղյակ եմ...
Տեղյակ եմ, որ դուք ոչ միայն չբավարարվեցիք մինչ պատերազմը կատարած ձեր սխալներով, այլև դրանք շարունակեցիք կատարել նաև պատերազմի ընթացքում... Հիշեցնեմ դրանցից ընդամենը այն, երբ ձեր իսկ որակմամբ ու հրամանով բանակի խորացված հրամանատարական կետից, որպես «ավելորդ մարդիկ», հեռացվեցին այն բարձրաստիճան զինվորականները, որոնց ներկայությունն ու հետագա գործունեությունն անշուշտ իր դրական ազդեցությունը կունենար մարտական գործողությունների ընթացքի վրա...
Հ.գ.- Ունենալ հզոր բանակ և, ըստ այդմ՝ նաև կուռ պաշտպանություն, նշանակում է նախևառաջ ունենալ գրագետ կառավարում, նոր միայն հարուստ գանձարան»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
12:50 06-06-2021
«Բերաններդ փակեք և լալկվեք, ձեր նմաններն իրավունք չունեն խոսելու»․ Սենոր Հասրաթյանը՝ Փաշինյանին
54681 դիտում
10:32 23-11-2018
Ես ֆիտնեսի կարիք չունեմ, իսկ Դուք, պարոն Փաշինյան, update արեք Ձեր թիմը՝ Ձեր իսկ հաջողության համար
Այս բաժնից
436 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
667 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
808 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան