211652_close_icon
views-count1891 դիտում article-date 17:53 06-11-2021

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կանցկացվի դեկտեմբերի 17-ին

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին ձայների մեծամասնությամբ որոշվել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ:

ԵՊՀ-ն տեղեկացնում է, որ ըստ այդմ, որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:

Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստն անցկացվել է օրակարգային 5 հարցով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նմանատիպ նյութեր