211652_close_icon
views-count2328 դիտում article-date 15:05 10-08-2021

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Հովհաննես Բաչկովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կեսգիշերին  Տոկիոյից հայրենիք վերադարձավ մեր վերջին ՝ չորրորդ մեդալակիրը: Խոսքը վերաբերում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին / 63 կգ /:

Կաշվե ձեռնոցի գյումրեցի վարպետին էր տրված խաղերի բացման և փակման արարողություններում Հայաստանի պատվիրակության դրոշակակրի պատիվը:

<< Զվարթնոց >> օդանավակայանում  դիմավորեցին  ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Շիրակի մարզի և Գյումրիի, ինչպես նաև  տարբեր մարզական գերատեսչությունների աշխատակիցներ, մարզասերներ, մարզաձևի ներկայացուցիչներ և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր