6213 դիտում
23:06 02-11-2021
Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է «Հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով վարժանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք: Տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում են յուղեր, շատ են մալուխային հորանները: Հետևաբար որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարրերի համար:
Ուսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով՝ սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել են հրդեհի մարման աշխատանքները: Նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:
Վարժանքն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ, ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը