211652_close_icon
views-count1499 դիտում article-date 20:28 02-11-2021

Արցախի պետնախարարը մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, հանրային հանդիպման ժամանակ Արտակ Բեգլարյանը և պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը, ընթացիկ ու երկարաժամկետ հիմնախնդիրներն ու ծրագրերը: Նրանք ընդգծել են Արցախի վերականգնման ու զարգացման գործում Սփյուռքի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը, որը չպետք է սահմանափակվի նյութական միջոցների տրամադրմամբ, այլ հատկապես՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կիրառմամբ:

Ըստ աղբյուրի՝ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ղեկավար Երվանդ Զորյանի նախաձեռնությամբ՝ քննարկում է տեղի ունեցել տեխնոլոգիական ոլորտում աշխատող մի խումբ հայ առաջատար մասնագետների հետ՝ Արցախի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների շուրջ:

Տեղի են ունեցել նաև մի շարք այլ առանձին հանդիպումներ ու քննարկումներ՝ կրթական ու մարդասիրական որոշ ծրագրերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր