211652_close_icon
views-count3119 դիտում article-date 16:35 02-11-2021

Կգերակշռի առանց տեղումների եղանակը. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում առաջիկա օրերին որևէ լուրջ եղանակակլիմայական տատանումներ չեն կանխատեսվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հանրապետությունում կարճատև անձրևները կշարունակվեն մինչև նոյեմբերի 5-ի գիշերը:

«Նոյեմբերի 5-ից սկսած ցիկլոնը, որն արդեն 4-5 օր պտտվում է մեր երկրի վրա, դուրս կգա մեր հանրապետությունից՝ իր տեղը զիջելով անտիցիկլոնային դաշտին: Նոյեմբերի 5-ից սկսած տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն: Հանրապետության ամբողջ տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակը»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ ավելացնելով, որ նոյեմբերի 6-ից էլ կսկսվի եղանակի պարզվելու պրոցեսը:

Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա, Գագիկ Սուրենյանի գնահատմամբ, առաջիկա 6-7 օրերին հանրապետության տարածք ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում: Ներկայում հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 2-3 աստիճանով: Նման ջերմային ֆոնը առանց լուրջ տատանումների կպահպանվի առաջիկա 5-7 օրերին:  
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր