2321 դիտում
10:37 02-11-2021
Երաժշտական դպրոցներում ծնողները վճարում են երեխաների ուսման վարձերը՝ դաս կլինի, թե ոչ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում աշնանային արձակուրդները երկարաձգվել էին ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Երեկ մենք քաղաքացիներից ահազանգեր ենք ստացել, որ մասնավորաբար Երևանում գործող արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում ծնողներից պահանջում են վճարել նոյեմբերի ուսման վարձը, հակառակ դեպքում քաղաքապետարանի որոշմամբ երեխաները դուրս կմնան այդ դպրոցներից:
Դժգոհության իմաստն այն է, որ փաստացի մեկ շաբաթ հոկտեմբերի վերջին է եղել արձակուրդ, այնինչ վճարել են ողջ ամսվա համար, մեկ շաբաթ էլ նոյեմբերին է լինելու, ընդ որում՝ հայտնի չէ, արդյո՞ք նոյեմբերի 7-ից հետո արձակուրդները նորից չեն հետաձգվի: Այսինքն, ծնողը վճարելու է չստացած ծառայության համար, առավել ևս, երբ հետագա ընթացքը անորոշ է: Դպրոցներից ծնողներին ասել են, որ, անկախ նրանից, դաս լինելու է, թե ոչ, պայմանագրով պարտավոր են վճարել, ուսումնական տարվա ընթացքում 10 ամսվա հաշվարկով ապահովել ամբողջ վճարը:
«Փաստը» այս հարցով դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, որը նշեց, որ ծնողները պայմանագիր են կապում դպրոցի հետ, և դա իրենց պայմանագրի մասն է: «Այստեղ ինչ-որ նորություն չկա, միշտ էլ այդպես է եղել, անցած տարի էլ են վճարել: Այս ընթացքում ևս դպրոցների աշխատակազմերը շարունակում են աշխատավարձ ստանալ, այլ ծախսեր հոգալ»,- ասաց Կարապետյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3552 դիտում
12:36 12-03-2015
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի վճարում սեփական բնակարանի մի քանի ամսվա վարձերը. լուսանկար. newsbook.am
2183 դիտում
09:15 28-05-2016
Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը. «Հայկական ժամանակ»
1067 դիտում
19:07 27-10-2016
Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձերը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը