32030 դիտում
21:48 01-11-2021
Պարզվել է Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը. բախվել էին Kia Sorento-ն ու Ford Transit-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Գալստյանը, իսկ Kia Sorento-ն վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Աննա Էլոյանը:
Պարզվել է, որ ոչ թե 1 վիրավոր է եղել, այլ մի քանիսը:
Վթարի հետևանքով Ա. Էլոյանը, նրա ուղևոեհր, Երևանի բնակիչներ, 55-ամյա Սուսաննա Ավետիսյանը, 45-ամյա Գայանե Հովսեփյանը և Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Ավետիսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Հ. Ավետիսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 16-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «պոլիգոնների» խաչմերուկում, բախվել էին Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի և անչափահասների գործերով բաժանումունքի ավագ օպերլիազոր Մերուժան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1315 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան