211652_close_icon
views-count1335 դիտում article-date 16:40 01-11-2021

Խոակին Կապառոսը հանդիպել է քաղցկեղը հաղթահարած երեխաների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի քաղցկեղը և արյան հիվանդությունները հաղթահարած երեխաների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում Կապառոսը երեխաների հետ կիսվեց իր իսկ փորձով, թե ինչպես է ինքը հաղթահարել քաղցկեղը: Հանդիպմանը մասնակցեցին արդեն իսկ բուժում ստացած երեխաների, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի Սամվել Դանիելյանը և բուժանձնակազմը, ինչպես նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Կապառոսը պատասխանեց երեխաների հարցերին` պատմեց Հայաստանից ստացած տպավորությունները:

«Ուրախ ենք երեխաների հետ հանդիպման համար: Լավ երեխաներ էին: Մենք էլ միշտ բաց ենք նմանատիպ հանդիպումների համար: Մեզ համար հաճելի էր, որ մեր դրական և լավատեսական մոտեցումները փոխանցեցինք նրանց»,- ասաց մարզիչը:

Կապառոսը շեշտեց, որ նմանատիպ հիվանդությունների դեպքում պետք է մնալ լավատես և իրեն շրջապատել դրական մարդկանցով:

Կապառոսը հույս հայտնեց շարունակական դարձնել այս ձևաչափով հանդիպումները:

«Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին՝ ամբողջությամբ հոգալով ՀՀ-ում նրանց բուժման բոլոր ծախսերը։ Ներկա դրությամբ հիմնադրամն արդեն աջակցել է շուրջ 500 շահառուի։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը։

Նմանատիպ նյութեր