211652_close_icon
views-count1741 դիտում article-date 21:00 31-10-2021

«Մենք դեմ ենք մեր հողը թշնամուն զիջելուն». «ՀՅԴ Նոր Սերունդ»-ը հայտարարություն է տարածել

Ֆրանսիայում նոյեմբերի 8-ին տեղի կունենա բողոքի ակցիա` հայկական հողերը թշնամուն զիջելու դեմ: Այս մասին ասված է «ՀՅԴ Նոր Սերունդ»-ի տարածած հայտարարության մեջ: 

«44-օրյա պատերազմի ավարտի մեկամյա տարելիցի շեմին մենք հրավիրում ենք հանդիպման Փարիզում ՀՀ դեսպանատան առջև: Հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, հանուն Արցախի, հանուն Սյունիքի, հանուն հայ ժողովրդի և հանուն հայրենի հողը պաշտպանելիս զոհված մեր զինվորների։

Մենք դեմ ենք մեր հողը թշնամուն զիջելուն և մեր Դատը վաճառքի հանելուն Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին լուրերը մտահոգիչ են, և մենք պետք է լիարժեք համախմբվենք։

Մեր զինվորներն, իրենց կյանքը վտանգելով, հողը չեն պաշտպանել, որպեսզի հետո Կառավարությունը նորանոր զիջումների գնա: 
Հանդիպում ենք երկուշաբթի` նոյեմբերի 8-ին, 18:00-ին»- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր